Արաքսյա Ավետիսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1918 (106 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | մանկաբարձ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու (1962) և պրոֆեսոր (2000) |
Արաքսյա Մկրտչի Ավետիսյան (հոկտեմբերի 1, 1918, Ալեքսանդրապոլ, Հայաստան), հայ բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների թեկնածու (1962), պրոֆեսոր (2000)։ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ անդամ (2003)
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1943 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962-1996 թվականներին աշխատել է ԵԲԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում (1968-1969 թվականներին՝ վարիչ), 1996-2004 թվականներին՝ «Հայբուսակ» ինստիտուտում։
Ապացուցել է տեղային սառեցումով ներզատիչ համակարգի խթանման հնարավորությունները և բուժել մի շարք գինեկոլոգիական ու մանկաբարձական հիվանդություններ։
Արաքսյա Ավետիսյանը հաստատել է «Ջերմուկ» հանքային ջրի արդյունավետությունը կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների բուժման և տրիխոմոնոզի հարուցչի հայտնաբերման համար[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է «Կանանց հիվանդությունների բուժումը Ջերմուկ կուրորտում» (1961), «Բալնեոլոգիայի և հիպոթերմիայի մի քանի հարցեր գինեկոլոգիայում» (1981), «Գինեկոլոգիական և մանկաբարձական հիվանդությունների բուժումը տեղային հիպոթերմիայով (առանց դեղամիջոցների)» (1997) և «Ֆիզիոլոգիական մանկաբարձություն» (2002) գրքերի[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Ավետիսյան, Արաքսյա Մկրտչի». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
|